ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2017 թվականի N 968-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. օգոստոսի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 10-ի N 968-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը (դրամ)
1. 5407611000 Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից՝ ներառյալ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը. չտեքստուրավորած բազմաեթերային թելերի 85 զանգ.% կամ ավելի պարունակությամբ. չսպիտակեցրած կամ սպիտակեցրած աստառի կտոր մ.2 20.000 Չինաստան 12.000.000
2. 5806200000 Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակների. նեղ անմիջնաթելային գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ), այլ գործվածքներ, էլաստոմերային կամ ռետինե թելերի 5 զանգ.% կամ դրանից ավելի պարունակությամբ էլաստիկ ժապավեն կգ 16.000 Չինաստան 1.600.000
3. 5604100000 Ռետինե թելեր և կորդ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ և նույնանման թելեր` ներծծված, պատվածքով կամ ռետինե կամ պլաստմասսայե թաղանթ ունեցող. առաձգական ժապավեն կգ 4.000 Չինաստան 400.000
4. 9606210000 Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր. կոճակների ձևվածքներ՝ պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի պլաստմասսայե կոճակ կգ 800.000 Չինաստան 7.680.000
5. 9606220000 Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր. կոճակների ձևվածքներ` ոչ թանկարժեք մետաղից, առանց մանածագործական պատվածքի մետաղյա կոճակ կգ 200.000 Չինաստան 10.000.000
6. 5806329000 Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակների. նեղ անմիջնաթելային գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ). քիմիական թելերից. այլ կպչուն ժապավեն կգ 20.000 Չինաստան 6.000.000
7. 9607190000 Կայծակ-ճարմանդներ և դրանց մասերը՝ այլ շղթա մ 120.000 Չինաստան 12.000.000
8. 5514210000 Սինթետիկ մանրաթելերից գործվածքներ՝ դրանց 85 զանգվ.%-ից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնած, 170գ/մԱ-ից ավելի մակերեսային խտությամբ. պոլիեթերային մանրաթելերից, քաթանային հյուսելաձևով սինթետիկ գործվածք մ.2 40.000 Չինաստան 68.000.000
9. 8310000000 Աղյուսակներ ցուցիչներով, անվանումներով, հասցեներով և նույնանման աղյուսակներ, համարներ, տառեր և այլ խորհրդանիշեր ոչ թանկարժեք մետաղներից՝ բացի 9405 ապրանքային դիրքում ընդգրկված ապրանքներից տարբերանշան՝ մետաղական կգ 17.000 Չինաստան 8.496.000
10. 5807109000 պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրանք մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևած, բայց չասեղնագործված. գործած. այլ թևքանշան կգ 40.000 Չինաստան 16.000.000
11. 6006329000 Քաթաններ հիմնահյուսվածքով (ներառյալ տրեզներ գործելու համար նախատեսված տրիկոտաժի արտադրության մեքենաներով հյուսվածները), բացի 6001-6004 ապրանքային դիրքերում ընդգրկված տրիկոտաժե քաթաններից.
ներկած. այլ տրիկոտաժե կտոր կգ 4.000 Չինաստան 12.000.000
12. 5902109000 Կորդային գործվածքներ բեկակալների համար՝ բարձր ամրության նայլոնից կամ այլ պոլիամիդային, պոլիեթերային կամ վիսկոզային թելերից. այլ կտոր՝ բալոնյա մ.2 20.000 Չինաստան 32.000.000
13. 5508101000 Կարի թելեր քիմիական մանրաթելերից՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած. սինթետիկ թելերից. մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած կարի թել կգ 32.000 Չինաստան 15.520.000
14. 5603129000 Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված. այլ կոշտ օձիք կգ 6.000 Չինաստան 4.500.000
15. 5603139000 Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված.70գ/մԱ -ից ավելի, բայց 150գ/մԱ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ. այլ դուբլիրին կգ 40.000 Չինաստան 9.700.000
16. 5515131900 Այլ գործվածքներ սինթետիկ մանրաթելերից. պոլիեթերային մանրաթելերից. հիմնականում կամ բացառապես բրդի կամ կենդանիների նուրբ բրդի հետ խառնած. խոլոստ մ.2 20,000 Չինաստան 10.500.000
Ընդամենը 226.396.000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան