Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 552-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2017 թվականի N 953-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 552-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 552-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետում «1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին մասի 4-րդ կետով» բառերով.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. օգոստոսի 11

Երևան

Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 953-Ն որոշման

«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 552-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումները

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների

փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը գումար(հազ. դրամ)

ՀՀ սփյուռքի նախարարություն 800.0

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 800.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 800.0

60170000/1 Ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարձակալություն՝ վարորդի հետ միասին ՄԱ դրամ 85,000 2 170.0

39522110/1 Ծածկեր ՄԱ դրամ 25,200 25 630.0

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։