Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 490-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2003 թվականի N 1513-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 490-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հրատարակումների գծով 2003 թվականի պետական պատվերի մասին» N 490-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում «108833.1 հազ. դրամ» բառերը փոխարինել «102784.4 հազ. դրամ» բառերով.

բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «30715.7 հազ. դրամ» և «տարեկան 30715.7 հազ. դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «24667.0 հազ. դրամ» և «տարեկան 24667.0 հազ. դրամ» բառերով.

գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. նոյեմբերի 25

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

նոյեմբերի 21-ի N 1513-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բյուջետային ծախսերի

գործառական դասակարգ-

ման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 6-ի N 184-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)

խում-

բը ենթա-

խումբը

տարի

07 11 12. Հրատարակումների գծով պետական պատվեր (6048.7)

ՀՀ արդարադատության նախարարություն

այդ թվում` (6048.7)

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (6048.7)

01 05 01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական

և տարածքային կառավարման մարմինների պահպանում 6048.7

ՀՀ արդարադատության նախարարություն

այդ թվում` 6048.7

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

այդ թվում` 2000.0

Ապրանքների ձեռքբերում

այդ թվում` 2000.0

Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր

այդ թվում` 2000.0

- գույք և սարքավորումներ 2000.0

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ

այդ թվում` 4048.7

Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր

այդ թվում` 4048.7

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր 1000.0

Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր 3048.7

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 490-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Տարեկան

միջին

քանակը

(հատ) Միջին գինը

(դրամ) Գումարը

(հազ. դրամ)

1 2 3 4 5

1. Ամուսնության վկայական 14000 80 1120.0

2. Ամուսնալուծության վկայական 3000 80 240.0

3. Ծննդյան վկայական 60000 80 4800.0

4. Մահվան վկայական 70000 80 5600.0

5. Հայրության ճանաչման վկայական 12000 80 960.0

6. Որդեգրման վկայական 500 80 40.0

7. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական 1000 80 80.0

8. Ծննդյան գրանցման ակտ 450 1250 562.5

9. Ամուսնության գրանցման ակտ 400 1250 500.0

10. Ամուսնալուծության գրանցման ակտ 200 1250 250.0

11. Ծննդյան վերականգնման գրանցման ակտ 100 1250 125.0

12. Մահվան գրանցման ակտ 450 1250 562.5

13. Հայրության ճանաչման ակտ 300 1250 375.0

14. Որդեգրման գրանցման ակտ 100 1250 125.0

15. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ 80 1250 100.0

16. Տեղեկանք մահվան մասին 35000 10 350.0

17. Տեղեկանք ծննդյան մասին 50000 10 500.0

18. Դիմում մահվան վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 10000 10 100.0

19. Դիմում ծննդյան վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 7000 10 70.0

20. Դիմում ամուսնության վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 7500 10 75.0

21. Դիմում ամուսնալուծության վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 2200 10 22.0

22. Տեղեկանք բացակայության մասին 13000 10 130.0

23. Հաղորդում ամուսնալուծության մասին 10000 10 100.0

24. Հաղորդում որդեգրման մասին 3000 15 45.0

25. Հաղորդում անվան, ազգանվան,

հայրանվան փոխման մասին 3000 15 45.0

26. Եզրակացություն անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին 4000 15 60.0

27. Եզրակացություն գրանցման ուղղման և փոխման մասին 4000 15 60.0

28. Դիմում ամուսնության մասին 15000 15 225.0

29. Դիմում ամուսնալուծության մասին` դատարանի վճռի հիման վրա 5000 15 75.0

30. Ամուսնալուծության երկկողմանի դիմում 4000 15 60.0

31. Դիմում անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին 6000 15 90.0

32. Դիմում հայրության ճանաչման մասին 15000 15 225.0

33. Դիմում ծննդյան գրանցման մասին 50000 15 750.0

34. Հարցման ձևաթուղթ 20000 10 200.0

35. Հաշվետվության ձևաթուղթ 3000 15 45.0

36. Պետական ռեգիստրի վկայական 30000 60 1800.0

37. Պետական ռեգիստրի վկայականի ներդիր 60000 45 2700.0

38. Ապոստիլ 25000 30 750.0

39. Սեղանամատյան 375 2000 750.0

Ընդամենը 24667.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։