Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2012 թվականի N 933-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Եվրոպական միության Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. սեպտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 29-ի N 933-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՏՖՈՐՄԻ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈԻՄՆԵՐ» ՊԱՆԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Ջիլավյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

(աշխատանքային խմբի ղեկավար)

Լ. Պետրոսյան - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի

հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

Ա. Անտոնյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

իրավական ապահովման վարչության պետ

Ա. Հովսեփյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի պետ

Լ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի պետ

Ա. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության երկրորդ քարտուղար

Ռ. Խաչատրյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչության պետ (համաձայնությամբ)

Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (քարտուղար)

(հավելվածը խմբ. 06.10.14 N 999-Ա, 10.08.17 N 902-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։