Հոդված 2
Հոդված 2
Վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն
1. Ընտանիքի անդամներին թույլատրվում է, փոխադարձության հիման վրա,
ընդունող պետությունում կատարել վարձատրվող աշխատանք: Անկախ սույն Համաձայնագրին համապատասխան տրված աշխատանքի թույլտվությունից` ընդունող պետությունում կկիրառվեն հատուկ մասնագիտությունների համար անհրաժեշտ կանոնները: Հիշյալ անհատները վարձատրվող աշխատանքի անցնելու կապակցությամբ պետք է ազատվեն կացության կարգավիճակ ստանալու պարտականությունից:
2. Ընդունող պետությունում դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամի նշանակման ժամկետի ավարտի դեպքում պետք է դադարի ընտանիքի անդամի` վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվությունը: