Հոդված 3
Հոդված 3
Ընթացակարգեր
1. Եթե ընտանիքի անդամը ցանկանում է վարձատրվող աշխատանք կատարել, ուղարկող պետության դիվանագիտական ներկայացուցչությունը այդ մասին հայտագրով տեղեկացնում է ընդունող պետության արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությանը: Պետք է նշվեն ընտանիքի անդամի անունը, գործատուի անունը և հասցեն, ինչպես նաև ցանկալի զբաղմունքի անվանումը:
2. Ընդունող պետության արտաքին գործերի նախարարությունը, սույն Համաձայնագրի դրույթների՝ ընտանիքի անդամի նկատմամբ կիրառելիությունը որոշելուն պես, անհապաղ գրավոր տեղեկացնում է ուղարկող պետության դիվանագիտական ներկայացուցչությանը, որ ընտանիքի անդամը վարձատրվող աշխատանք կատարելու թույլտվություն է ստանում:
3. Ուղարկող պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կծանուցի ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը ընտանիքի անդամի՝ վարձատրվող աշխատանքի սկզբի և ավարտի մասին: