Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Անձեռնմխելիություն քրեական իրավազորությունից

1. Ընտանիքի այն անդամների դեպքում, ովքեր ընդունող պետությունում օգտվում են քրեական իրավազորության անձեռնմխելիությունից` «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայի կամ այլ կիրառելի միջազգային փաստաթղթի համաձայն, ապա ընդունող պետության քրեական իրավազորությունից անձեռնմխելիության վերաբերյալ դրույթները կիրառվում են նաև վարձատրվող աշխատանքի առնչությամբ կատարած ցանկացած արարքի նկատմամբ: Այնուամենայնիվ, քրեական արարք կատարելու դեպքում ուղարկող պետությունը լրջորեն դիտարկում է ընտանիքի համապատասխան անդամի՝ ընդունող պետության քրեական իրավազորության անձեռնմխելիությունից հրաժարվելու հարցը:

2. Եթե ուղարկող պետությունը չի հրաժարվում ընտանիքի համապատասխան անդամի անձեռնմխելիությունից, ապա նա այդ անձի կատարած ցանկացած քրեական արարքի մասին տեղեկացնում է քրեական հետապնդում իրականացնող իր մարմիններին: Ընդունող պետությունը պետք է ծանուցվի քրեական վարույթի արդյունքների մասին:

3. Ընտանիքի անդամը կարող է որպես վկա հարցաքննվել վարձատրվող աշխատանքի առնչությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ուղարկող պետությունը գտնում է, որ դա կհակասի իր շահերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։