Հոդված 15
Հոդված 15
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարով: Հետագայում դրա գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին հերթական ժամանակահատվածի ավարտից առնվազն վեց ամիս առաջ:
Կատարված է Մոսկվայում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են: Հավելված
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին կից
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին
1. Սույն Կանոնակարգը սահմանում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի հիմնական խնդիրները, գործառույթները, ինչպես նաև տեղաբաշխման և կիրառման սկզբունքները:
2. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի վրա խաղաղ ժամանակ դրվում է հետևյալ հիմնական խնդիրների լուծումը.
ա) Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության կազմակերպում և իրականացում, բ) Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) մարտական կառավարման համակարգը, ինչպես նաև սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կիրառման համար մշտապես պատրաստվածության մեջ պահելը,
գ) հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող այլ զորքերի (ուժերի) հետ փոխգործակցությունը:
3. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերը (ուժերը) ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակահատվածում (սպառնալիքի ժամանակահատված) և պատերազմի ժամանակ կատարում են մարտական առաջադրանքներ և կիրառվում են համատեղ գործողությունների պլանին համապատասխան:
4. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը խաղաղ ժամանակ հիմնական խնդիրների լուծման դեպքում իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա) Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության ուղղությամբ մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման մասով՝
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության ռադիո-, ռադիոտեխնիկական և ռադիոլոկացիոն հետախուզում վարելու միջոցների պատրաստվածության վիճակում պահում` ըստ նշանակության օգտագործելու համար,
Կողմերի զինված ուժերի զորքերին (ուժերին) իրազեկում հետախուզական տիեզերական միջոցների թռիչքների մասին և օդային իրավիճակի մասին տեղեկատվության փոխանցում իրազեկման ցանցերում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կառուցմանն ու զարգացմանը վերաբերող մասով նորմատիվ իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների պատրաստում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) մարտական կիրառման եղանակների կատարելագործում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի համատեղ գործողությունների պլանի և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների պլանի մշակում (ճշգրտում),
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կառավարման կազմակերպում և իրականացում,
ռադիոլոկացիոն հսկողության իրականացում և Կողմերի օդային տարածքների օգտագործման կանոններով նախատեսված դեպքերում օդանավերի ու այլ նյութական օբյեկտների շարժման մասին տվյալների փոխանցում Կողմերի օդային երթևեկության կազմակերպման մարմիններին, ինչպես նաև` թռիչքների ընթացքում օդանավերին օգնության ցուցաբերում արտակարգ իրավիճակներ ծագելու դեպքում,
օդանավերի` Կողմերի պետական սահմանները հատելու կանոնների պահպանման` մերձսահմանային 50 կիլոմետրանոց գոտում դրանց թռիչքների հսկողության իրականացում,
օդանավերի` Կողմերի պետական սահմանները հատելու կանոնների պահպանման և մերձսահմանային 50 կիլոմետրանոց գոտում դրանց թռիչքների հսկողության իրականացման ուղղությամբ կազմակերպական միջոցառումների անցկացման մասին իրավական ակտերի պատրաստում և այդ միջոցառումների անցկացման նկատմամբ հսկողության և կատարման մասին տվյալների սահմանված կարգով տրամադրում,
Կողմերի օդային տարածքների օգտագործման կարգի խախտումով թռիչքներ կատարող, ինչպես նաև ահաբեկչական ակտ իրականացնելու համար օգտագործվող կամ ահաբեկիչների կողմից զավթված օդանավերի կողմից խախտման կատարումը դադարեցնելու կամ այդպիսի թռիչքների հատման հարկադրում,
ի շահ հավաքական անվտանգության (հակաօդային պաշտպանության)` տարածաշրջանի տարածքի օպերատիվ կահավորման գծով ապահովման համար առաջարկությունների նախապատրաստում, ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ պահանջների սահմանում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) դաշտային տեղաբաշխման անցկացման և երթուղիների, շրջանների և կառավարման կետերի (հրամանատարական կետերի) ու դիրքերի տեղազննման պլանավորում և հսկողության իրականացում.
բ) Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային զորքերի (ուժերի) մարտական կառավարման համակարգը, ինչպես նաև սպառազինությունը և ռազմական տեխնիկան կիրառելու համար մշտապես պատրաստ վիճակում պահելու մասով՝
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային զորքերի (ուժերի) կիրառման օպերատիվ (մարտական) համատեղ պլանավորման կազմակերպում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային զորքերի (ուժերի)` անձնակազմով, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրման անհրաժեշտ մակարդակի պահպանում,
կառավարման կետերի (հրամանատարական կետերի) ապահովում մարտական կառավարման փաստաթղթերով, դրանց հաշվառման, պահման, պահպանման նկատմամբ հսկողություն և պաշտոնատար անձանց՝ փաստաթղթերի հետ աշխատելու կարգի ու կանոնների իմացության ստուգում,
մարտական կառավարման կազմակերպում և իրականացում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային զորքերի (ուժերի) կառավարման կետերին (հրամանատարական կետերին)` մարտական կառավարման սահմանված ազդանշանների և մարտական բարձր պատրաստության բերման համար կարգադրությունների ճիշտ ժամանակին հաղորդում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի սպառազինության և ռազմական տեխնիկայի (հնարավոր բարձր վտանգավորության զենքի) չթույլատրված կիրառման կանխման ուղղությամբ միջոցառումների (աշխատանքների) կազմակերպում.
գ) հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) փոխգործակցության մասով՝
հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի մեջ մտնող զորքերի (ուժերի) փոխգործակցության կազմակերպում,
փոխգործակցության և իրազեկման ցանցերում կապի միջոցների վիճակի, կառավարում ապահովելու համար դրանց պատրաստ լինելու նկատմամբ հսկողության իրականացում:
5. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի տեղաբաշխումն ու դրա կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) կիրառումն իրականացվում են հետևյալ սկզբունքների հիման վրա.
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի տեղակայման միասնականություն՝ ըստ տարածքային և գործառութային հատկանիշների,
խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների համակարգում,
պատերազմի ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կիրառում` ըստ միասնական մտահղացման և պլանի,
խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի)՝ իրենց ազգային հրամանատարություններին անմիջական ենթակայության պահպանում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) հագեցում սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով՝ Կողմերի ռազմատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) մարտական պատրաստության և ուսուցման պահանջների սահմանման մոտեցումների միասնականություն, դրանց օպերատիվ և մարտական պատրաստության կազմակերպում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի գործառությունը ապահովող նորմատիվ իրավական բազայի զարգացում:
6. Խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի վրա դրվող խնդիրները լուծվում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կողմից` Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային ուժերի հակաօդային պաշտպանության հերթապահների համատեղ գործողությունների պլանին համապատասխան, որը համատեղ հաստատվում է Կողմերի պաշտպանության նախարարների կողմից:
7. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:
8. Մի Կողմի օդային տարածքում մարտական հերթապահության խնդիրների լուծման համար Կողմերից մեկի զորքերի հակաօդային պաշտպանության գծով հերթապահների կիրառումն իրականացվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի հակաօդային պաշտպանության գծով ուժերի հերթապահների միասնական գործողությունների պլանին համապատասխան:
9. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեության ղեկավարումը, դրանց նախապատրաստումը և բազմակողմ ապահովումը խաղաղ ժամանակ իրականացնում են Կողմերի լիազորված մարմինները:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 11-ին