Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Սույն համաձայնագրի շրջանակներում չի փոխանցվում այն տեղեկատվությունը, որի փոխանցումն արգելված է Կողմերի պետություններից՝ յուրաքանչյուրի օրենսդրությամբ կամ, որի փոխանցումը չի համապատասխանում միջազգային պայմանագրերին, որոնց մասնակիցներ են համարվում Կողմերի պետությունները։

2. Սույն համաձայնագրի շրջանակներում կամ դրա իրագործման արդյունքներում ձևավորված՝ փոխանցվող և Ռուսաստանի Դաշնության կողմից կամ Հայաստանի Հանրապետության կողմից որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն դիտարկվող տեղեկատվությունը միանշանակ սահմանվում և նշանակվում է որպես այդպիսին, փոխանցվող կողմի Կողմից։

Փաստաթղթերը, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության կողմից որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն դիտարկվող տեղեկատվություն, պետք է ունենան համապատասխան նշում։

Փաստաթղթերը, որոնք պարունակում են Ռուսաստանի Դաշնության կողմից որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն դիտարկվող տեղեկատվություն, պետք է ունենան «ծառայողական օգտագործման համար» նշում։

Կողմերն առավելագույնս սահմանափակում են այդպիսի տեղեկատվության նկատմամբ թույլտվություն ունեցող անձանց շրջանակը և ապահովում են դրա օգտագործումը միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակների համար։ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի տեղեկատվության հետ վարվում են որպես սահմանափակ տարածման համապատասխան տեղեկատվություն և Ռուսաստանի Դաշնությունում այդպիսի տեղեկատվության հետ վարվում են որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն։

Այդպիսի տեղեկատվության պաշտպանությունն ապահովվում է յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան։

Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված կամ դրա իրագործման արդյունքում ստեղծված ամբողջ տեղեկատվությունը չի տարածվում կամ փոխանցվում երրորդ կողմին, առանց այն տրամադրող Կողմի նախնական գրավոր համաձայնության։

Սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում և մինչև դրա գործողության ավարտը Կողմի գաղտնի տեղեկատվության պաշտպանության միջոցները ու պայմանները, փոխանակման կարգը սահմանվում են 2002թ. նոյեմբերի 5-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։