Հոդված 3
Հոդված 3
1. Կողմերի փոխգործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի միջոցով։
2. Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հայտնաբերումն ու գնահատումն իրականացվում են.
Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հսկողության և գնահատման ազգային համակարգի ուժերի և միջոցների միջոցով,
Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ռուսաստանի Դաշնության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հսկողության և գնահատման ազգային համակարգի ուժերի և միջոցների միջոցով։
3. Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակումն ամեն օր իրականացվում է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի հերթապահ ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի հերթապահ ուժերի միջոցով «ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակում իրականացնող ռազմական կառավարման մարմինների (կառավարման կետերի) փոխգործակցության մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի՝ 2012թ. դեկտեմբերի 11-ի որոշմամբ հաստատված իրազեկման փոխանցման և ազդանշանների ձևերին համապատասխան:
4. Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի փոփոխությունների և ռադիակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման սպառնալիքի բոլոր փաստերի մասին Կողմերն անհապաղ միմյանց իրազեկում են առկա կապի ուղիներով։