Հոդված 7
Հոդված 7
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման, կետի հերթապահ ուժերը՝ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հայտնաբերման և գնահատման ոլորտում խնդիրների կատարման համար մշտական պատրաստության մեջ պահելու նպատակով անցկացնում են համատեղ վարժանքներ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակ մոդելավորելու մասին տեղեկատվության փոխանակման միջոցով։
2. Համատեղ վարժանքների իրականացման ընթացքում Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակ մոդելավորելու մասին տեղեկատվության փոխանակումն իրականացվում է կապի առկա խողովակներով։
3. Համատեղ վարժանքների անցկացման կարգն ու ժամկետները սահմանում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։