Հոդված 7
Հոդված 7
Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ կմտնի և կգործի ըստ համաձայնեցված գործողությունների պլանի ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերի փոխանակման օրվանից։
Սույն Փոխըմբռնման հուշագիրը կգործի հինգ տարի ժամկետով և նրա գործողությունն ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամկետով, եթե Կողմերից մեկը մյուս Կողմին առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական խողովակով գրավոր չտեղեկացնի Փոխըմբռնման հուշագիրը դադարեցնելու իր մտադրության մասին։
Սույն հոդվածի դրույթների համաձայն սույն Փոխըմբռնման հուշագրի դադարեցման դեպքում, ընթացքի մեջ գտնվող և չավարտված համագործակցության ծրագրերը կմնան ուժի մեջ մինչ դրանց ավարտը:
Սույն Փոխըմբռնման հուշագիրը՝ նախաբանից և 7 հոդվածներից կազմված, կատարված է Թեհրան քաղաքում, 2015 թվականի դեկտեմբերի 14-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը հայերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են։ Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեսքստին։
Հուշագիրն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 12-ին: