Հոդված 2
Հոդված 2
Կողմերը կիրականացնեն փոխշահավետ համագործակցություն հետևյալ գերակա ոլորտներում.
1. փոխադարձ համաձայնությամբ դեղերին և բժշկական սարքավորումներին առնչվող կարիքների մասին փոխտեղեկատվության տրամադրում, ինչպես նաև իրենց երկրների համապատասխան ընկերությունների՝ բժշկական արտադրանքին առնչվող գործառույթներին փոխադարձ աջակցություն,
2. դեղերի գրանցման գործընթացի համար պայմանների ապահովում՝ Կողմերի պետություններում գործող օրենսդրության համաձայն,
3. դեղերի, բժշկական սարքավորումների, կենսատեխնոլոգիական ապրանքների և պատվաստանյութերի համատեղ արտադրության համար պայմանների ապահովում` Կողմերի պետություններում գործող օրենսդրության համաձայն,
4. առողջապահության և բժշկագիտության տարբեր ոլորտներում գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանակում,
5. տեղեկատվության և փորձի փոխանակում հանրային առողջության համակարգի հզորացման, ընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման նպատակով, երկու երկրների ընղհանուր սահմանի մերձավոր, ինչպես նաև երկու երկրների այլ տարածքներում առաջնային, երկրորդային և երրորդայիև մակարդակի բժշկական օգնության տրամադրման նպատակով,
6. բարձրագույն բժշկական կրթության ավարտական փաստաթղթերի երկկողմ փոխճաևաչում,
7. կողմերի միջև համաձայնեցված պայմաններով առողջապահության բնագավառի մասնագետների շարունակական զարգացման համար կրթական միջոցառումների ապահովում, համատեղ գիտական աշխատաևքների ապահովում Կողմերի համար անհրաժեշտ և հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով,
8. առողջապահության բնագավառի հայաստաևցի մասնագետների և աշխատակազմի համար տարբեր ոլորտներում կարճաժամկետ վերապատրաստման դասըևթացների ապահովում, մասնավորապես առողջության առաջնային պահպանման և դեղագոյւծությաև ոլորտներում,
9. կարողությունների զարգացում ու համագործակցություն՝ կլինիկական և դեղագործական հետազոտությունների բնագավառում,
10. առողջապահական զբոսաշրջության տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ներկա իրավիճակի և հնարավորությունների ուսումնասիրություն,
11. պոլիկլինիկայի ստեղծում իրանական կողմից՝ օգտագործելով հայկական կողմից տրամադրված հարմարությունները,
12. վարակիչ՝ հատկապես տուբերկուլոզի և ոչ վարակիչ՝ հատկապես սիրտ-անոթային և շնչառական համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղային հիվանդությունների ոլորտում համագործակցություն,
13. համագործակցություն արտակարգ իրավիճակներում (համաճարակ, մարդկանց մեծ հոսք, երկրաշարժ և այլն) մարդկանց և տրանսպորտային միջոցների պետական սահմանի համապատասխան անցակետերով անարգել անցման կանոնակարգման նպատակով,
14. կեղծ դեղերի տեղափոխման և իրացման ժամանակ կեղծված դեղերը թաքցնելու և քողարկելու համար կիրառվող միջոցների, ինչպես նաև դրանց բացահայտման մեթոդների և դեպքերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,
15. համագործակցություն ռիսկի գործոնների և առողջ սննդի բնագավառներում,
16. երկու Կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ փոխադարձ համաձայնությամբ։