Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրող Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Ներպետական ընթացակարգերն ուշ ավարտող Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավադապահի ստանալու օրվանից 30 օր անց:

Կատարված է Աշգաբադ քաղաքում 2012թ. մայիսի 30-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

Ադրբեջանի Հանրապետության

Կառավարության կողմից

-------------------------

Ռուսաստանի Դաշնության

Կառավարության կողմից

/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության

Կառավարության կողմից

(հայտարարությամբ)

/ստորագրություն/

Տաջիկստանի Հանրապետության

Կառավարության կողմից

/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության

Կառավարության կողմից

(վերապահումով)

/ստորագրություն/

Թուրքմենստանի

Կառավարության կողմից

---------------------------

Ղազախստանի Հանրապետության

Կառավարության կողմից

---------------------------

Ուզբեկստանի Հանրապետության

Կառավարության կողմից

------------------------------

Ղրղզստանի Հանրապետության

Կառավարության կողմից

/ստորագրություն/

Ուկրաինայի

Կառավարության կողմից

------------------------------

Մոլդովայի Հանրապետության

Կառավարության կողմից

------------------------------

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի 1-ին հոդվածի 8-րդ կետի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն ըմբռնումից, որ արդյունքում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի միայն Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությամբ սահմանված` նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումից հետո:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ՝ Տ. Սարգսյան

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

Բելառուսի Հանրապետության

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ

Բելառուսի Հանրապետությունը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունից բխող պարտավորություններ է վերցնում իր վրա` բացառելով 1-ին հոդվածի 4-րդ կետի «Կազմակերպաիրավական սկզբունքները» բաժնի առաջին պարբերության, ինչպես նաև 1-ին հոդվածի 4-րդ կետի «Տնտեսական սկզբունքներ» բաժնի ութերորդ պարբերության «և տնտեսական» արտահայտությունը:

Բելառուսի Հանրապետության

վարչապետ՝

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ

Ուկրաինան մինչև Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ավարտը ամրագրում է դիրքորոշում`

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության առնչությամբ:

Ուկրաինայի վարչապետ՝ Ն. Ազարով

Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 28-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։