Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2017 թվականի N 926-Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանին 2017 թվականի սեպտեմբերի 6-8-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի կողմից համատեղ կազմակերպված շրջակա միջավայրի հարցերին նվիրված Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին նախարարական գագաթաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի՝ Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էրիկ Գրիգորյանի՝ Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Վ. Գաբրիելյան

2017 թ. օգոստոսի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։