Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱՎԱԿ ԱՎԱԿՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2017 թվականի N 928-Ա

ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱՎԱԿ ԱՎԱԿՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին (համաձայնությամբ) 2017 թվականի օգոստոսի 21-25-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես)՝ Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի առանձնահատկություններին նվիրված քննարկմանը մասնակցելու համար:

2. Վահագն Լալայանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ավակ Ավակյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի զարգացման հիմնադրամի` Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2017 թվականի ծրագրի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահագն Լալայանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Վ. Գաբրիելյան

2017 թ. օգոստոսի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։