ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2017 թվականի N 939-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 252-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 29-ի «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 252-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. օգոստոսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
օգոստոսի 23-ի N 939-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
մարտի 29-ի N 252-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Դ. Տոնոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Դ. Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Է. Տարասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Ղազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Գ. Հայրապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար
Մ. Ղազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն
Ա. Խաչիկյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
Ա. Դավթյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ
Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետի խորհրդատու
Մ. Գևորգյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հ. Մաթևոսյան - «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Հ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ
Ա. Բոշնաղյան - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներքին անվտանգության վարչության պետական, հասարակական անվտանգության և արտակարգ իրավիճակների բաժնի փորձագետների խմբի ղեկավար (համաձայնությամբ)»։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ Ա. Սարգսյան