Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 843-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2017 թվականի N 1063-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 843-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Գրին Ֆարմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 843-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. սեպտեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

օգոստոսի 31-ի N 1063-Ա որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 20-ի N 843-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/ արտահանման երկիրը Արժեքը (դրամ)

1 2 3 4 5 6 7

1. 6810 Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակներ՝ ամրանավորած կամ չամրանավորած կգ 603220 Իտալիա 37 457 383

2. 3926 Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901-3914 ապրանքային դիրքերում կգ 23961,628 Իտալիա 100 963 027

3. 7217 Մետաղալար երկաթից կամ չլեգիրված պողպատից կգ 21325 Իտալիա 18 815 128

4. 7312 Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման կգ 13703,83 Իտալիա 30 850 984

5. 7326 Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից կգ 8841,47 Իտալիա 22 571 678

6. 7320 Զսպանակներ, զսպակներ և թիթեղաթերթեր դրանց համար՝ սև մետաղներից կգ 787,87 Իտալիա 1 909 118

7. 5608 Ցանցեր և ցանցիկներ՝ թոկերից, պարաններից կամ ճոպաններից հյուսած. պատրաստի ձկնորսական ուռկաններ և այլ պատրաստի ցանցեր մանածագործական նյութերից կգ 14408,86 Իտալիա 32 703 546

8. 0602 Կենդանի այլ բույսեր (ներառյալ դրանց արմատները), տնկաշիվեր և ճյուղեր. սնկամարմիններ հատ 78936 Իտալիա 238 733 536

9. 5604 Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ և նույնանման թելեր` ներծծված, պատվածքով կամ ռետինե կամ պլաստմասսայե թաղանթ ունեցող կգ 1000 Իտալիա 1 090 100

10. 8430 Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ բնահողը, օգտակար հանածոները կամ հանքաքարերը տեղափոխելու, համահարթելու, 10 պրոֆիլավորելու, մշակելու, տոփանելու, խտացնելու, հեռացնելու, հորատելու համար. սարքավորում՝ ցցեր խփելու և հանելու համար. գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ հատ 1 Իտալիա 5 450 500

Ընդամենը 490 545 000

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։