Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԻԳՐԱՆ ԿԱՆԴԻԿՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ԱՐՏԵՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻԿՍԵՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2012 թվականի N 1499-Ա

ՏԻԳՐԱՆ ԿԱՆԴԻԿՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ԱՐՏԵՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻԿՍԵՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16‑րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տալ տարկետում`

1) Տիգրան Վլադիմիրի Կանդիկյանին (ծնվ.` 1993 թվականի մարտի 11-ին, ֆուտբոլիստ).

2) Արսեն Աբրահամի Բեգլարյանին (ծնվ.` 1993 թվականի փետրվարի 18-ին, ֆուտբոլիստ).

3) Կարեն Ռաֆիկի Մուրադյանին (ծնվ.` 1992 թվականի նոյեմբերի 1-ին, ֆուտբոլիստ)

4) Արտեմ Արթուրի Կարապետյանին (ծնվ.` 1994 թվականի հոկտեմբերի 1-ին, ֆուտբոլիստ)։

(1-ին կետը փոփ. 25.06.15 N 691-Ա, 31.08.17 N 1068-Ա)

2. Գուրգեն Հակոբի Մելիկսետյանին (ծնվ.` 1986 թվականի հունիսի 1-ին, ֆուտբոլիստ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. դեկտեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։