Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
31 օգոստոսի 2017 թվականի N 37
24. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևանի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ N 2 հավելվածում նշված՝ 0.027109 հեկտար հողամասն ուղղակի վաճառքով, 16,265,400 դրամ կադաստրային արժեքով (1մ.2–60,000 դրամ) օտարել «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սույն արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի իրականացման համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2017 թ. սեպտեմբերի 22
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թ.
օգոստոսի 31-ի նիստի N 37
արձանագրային որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թ.
օգոստոսի 31-ի նիստի N 37
արձանագրային որոշման