Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1173-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին և 14-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ իրականացվող ԵՏՄ-ի անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու դրամաշնորհային ծրագրի գծով առկա մնացորդները տեղափոխել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ գանձապետարանում բացված դրամաշնորհային միջոցների հաշվին` որպես 2017 թվականի տարեսկզբի մնացորդ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. սեպտեմբերի 29

Երևան

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1173-Ն որոշման

Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1173-Ն որոշման

Հավելված N 3 ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1173-Ն որոշման

Հավելված N 4 ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1173-Ն որոշման

Հավելված N 5 ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1173-Ն որոշման

Հավելված N 6 ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1173-Ն որոշման

Հավելված N 7 ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1173-Ն որոշման

Հավելված N 8 ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1173-Ն որոշման

Հավելված N 9 ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1173-Ն որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։