Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1634-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի «Երևան քաղաքի առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում մի շարք բաժնետիրական ընկերություններ և պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու մասին» N 1413-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Մաշկաբանության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մաշկաբանության, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կանխարգելման բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

բ) որոշման 15-րդ կետում «Ինֆեկցիոն հիվանդությունների, մաշկաբանության և ՁԻԱՀ-ի կանխարգելման բժշկական կենտրոն» բառերը փոխարինել «Մաշկաբանության, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կանխարգելման բժշկական կենտրոն» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. դեկտեմբերի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։