Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1640-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

ա) որոշմամբ հաստատված հայտարարագրի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ էջով.

« V. «II. ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ՀԱՏՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Հայտարարագրման ենթակա գույքի

բաժնի համարը և անվանումը Նշում փոփոխության

մասին

1 2 3

1. II. 1. Շենքեր և շինություններ այո / ոչ

------------------------------

2. II. 2. Հողամասեր այո / ոչ

------------------------------

3. II. 3. Այլ անշարժ գույք այո / ոչ

------------------------------

4. II. 4. Փոխադրամիջոցներ այո / ոչ

------------------------------

5. II. 5. Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ այո / ոչ

------------------------------

6. II. 6. Չեկեր, մուրհակներ այո / ոչ

------------------------------

7. II. 7. Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր այո / ոչ

------------------------------

8. II. 8. Դրամական միջոցներ այո / ոչ

------------------------------

----------------------------------

(ստորագրությունը)».

բ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգում՝

2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պայմանները չեն տարածվում սույն կարգի 4.1-րդ կետում նշված դեպքի վրա»,

4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-րդ կետով.

«4.1. Այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրած գույքում

ա) հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի եղել՝ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրի «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածը կարող է չլրացվել:

Այդ դեպքում հայտարարագրի 3-րդ, 4-րդ էջերը կարող են չստորագրվել, իսկ 8-րդ էջը լրացվում և ստորագրվում է.

բ) հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է փոփոխություն՝ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրի «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածում կարող է լրացվել միայն այդ փոփոխությունը:

Այդ դեպքում ստորագրվում է միայն այն էջը, որտեղ արտացոլվել է փոփոխությունը, իսկ 8-րդ էջը լրացվում և ստորագրվում է»,

20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-րդ կետով.

«20.1. 8-րդ էջի՝ «V. «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածի փոփոխությունների մասին» հատվածը լրացվում և ստորագրվում է սույն կարգի 4.1-րդ կետում նշված դեպքերում՝ հետևյալ կարգով՝

այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրած գույքում հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի կատարվել՝ ընդգծվում է «Նշում փոփոխության մասին» 3-րդ սյունակի «ոչ» բառերի տակ (4.1-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպք),

այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրած գույքում հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն է կատարվել՝ ընդգծվում է «Նշում փոփոխության մասին» 3-րդ սյունակի համապատասխան տողի «այո» բառի տակ: Այն տողում, որտեղ փոփոխություն չի կատարվել՝ ընդգծվում է «ոչ» բառի տակ (4.1-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպք):

Հայտարարագրի 8-րդ էջը լիազորած մարմին չի ներկայացվում այն դեպքում, երբ «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածի բոլոր բաժինները լրացված են ամբողջությամբ և ստորագրված են հայտարարատուի կողմից».

գ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի պահպանման կարգի՝

5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) տեղակայված լինի լիազորած մարմնի գտնվելու շենքում: Առաջին հարկում տեղակայված պահոցի պատուհաններն ամրացվում են մետաղյա կամ փայտյա ներքին փեղկերով՝ 2 կողմից պատված մետաղյա թիթեղով»,

11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի» բառերը փոխարինել «լիազորած մարմնի ղեկավարի կամ տարածքային լիազորած մարմնի ղեկավարի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. դեկտեմբերի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։