Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2017 թվականի N 1157-Ա

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2017 թվականի հոկտեմբերի 17-18-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող Եվրոպայի հայերի 4-րդ համագումարին մասնակցելու նպատակով և 2017 թվականի հոկտեմբերի 19-21-ը՝ Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)՝ սփյուռքի հարցերի շուրջ Կիպրոս-Հայաստան-Հունաստան առաջին եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Հրանուշ Հակոբյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) և Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` ապահովել գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Բելգիայի Թագավորություն և Կիպրոսի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։