Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2017 թվականի N 1306-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` 6,115,103,314 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին։

3. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել գույքի շահագործման պայմանագրեր:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 19

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1306-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ ՀՀ մարզի և օբյեկտի անվանումը Օբյեկտի հզորությունը (գծ. մ) Կառույցի արժեքը (դրամ)

IRFSP/CW/NCB-2016/034

1. ՀՀ Տավուշի մարզի Կողբի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 5744 229,099,292

2. ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում 528 100,999,448

Ընդամենը 6272 330,098,740

IRFSP/CW/NCB-2016/035

3. ՀՀ Վայոց ձորի մարզի Հեր-Հերի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 11837 377,719,402

4. ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմքի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 3052 73,740,514

5. ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում 2049 46,929,097

Ընդամենը 16938 498,389,013

Լոտ 2

IRFSP/CW/ICB-2016/010-2

6. ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 7641 326,625,427

7. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 20281 741,133,566

8. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 19552 982,744,092

9. ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 18027 1,215,037,577

Ընդամենը 65501 3,265,540,662

Լոտ 3

IRFSP/CW/ICB-2016/010-3

10. ՀՀ Տավուշի մարզի Հաղարծինի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 7463 255,387,558

Ընդամենը 7463 255,387,558

Լոտ 5

IRFSP/CW/ICB-2016/010-5

11. ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 27093 565,828,970

12. ՀՀ Սյունիքի մարզի Շենաթաղի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 12161 350,419,218

13. ՀՀ Սյունիքի մարզի Լորի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 11986 342,581,272

14. ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 3549 165,238,353

15. ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 12971 341,619,528

Ընդամենը 67760 1,765,687,341

Ընդհանուրը 163934 6,115,103,314

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։