Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2017 թվականի N 1190-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-13-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Դավիդյանցի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-14-ը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջին կարգի մասնագետ Դիանա Հովակիմյանի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գրականության հարցերով փորձագետ Արմեն Սարգսյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աջակցություն գրականության հանրահռչակմանը, գրական ծրագրերին և գրքերի միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ներսես Տեր-Վարդանյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ներսես Տեր-Վարդանյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։