«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2003 թվականի N 1669-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. դեկտեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1669-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման
խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող
ծրագրերի և դրանք իրականացնող
մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի
Հանրապետության 2003
թվականի պետական բյուջեի
մասին» ՀՀ օրենքի N 1
հավելվածում և փոփոխություններ
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 6-ի N 184-Ն որոշման N 5
հավելվածում (փակագծերում նշված
են հատկացումներից
պակասեցվող, իսկ դրական նշանով`
ավելացվող գումարները)
խում-
բը ենթա-
խումբը տարի
04 03 Տարրական, հիմնական և
միջնակարգ ընդհանուր կրթություն 3041.9
այդ թվում`
01. Հանրակրթական դպրոցներում
ուսուցման գծով պետական
պատվեր 9304.0
Գեղարքունիքի մարզպետարան 9304.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 9304.0
14. Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման
համակարգի անցած դպրոցներում ուսուցման
գծով պետական պատվեր (6262.1)
Գեղարքունիքի մարզպետարան 16696.0
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 16696.0
Կոտայքի մարզպետարան (22958.1)
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (22958.1)
14 06 02. ՀՀ կառավարության պահուստային
ֆոնդ` չկանխատեսված
ծախսերի համար (3041.9)
ՀՀ կառավարություն (3041.9)
այդ թվում`
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (3041.9)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան