Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2017 թվականի N 1336-Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 5.460.892,8 դրամ կադաստրային արժեքով հողամասի և դրա վրա կառուցված շինությունների (այսուհետ` գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել գույքի նվիրատվության պայմանագիրը՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ, և ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 19-ի N 1336-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի հանրապետության տավուշի մարզի այրումԻ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ եվ դրա ՎՐԱ ԳՏՆՎՈՂ շինություննեՐԻ

NN

ը/կ Անշարժ գույքի անվանումը, կադաստրային ծածկագիրը Գտնվելու

վայրը Նվիրվող հողամասի չափը (քառ. մ) Ավագանու որոշման համարը

1. Այրումի համայնք,

11-016-0236-0049 Տավուշի մարզ, Այրումի համայնք,

գ. Բագրատաշեն, 19 փող., 69 1,03426 հա 05.10.2017 թ. N 71-Ա որոշում

1.1. Վարչական շենք,

11-016-0236-0049-001 Տավուշի մարզ, Այրումի համայնք,

գ. Բագրատաշեն, 19 փող., 69 1914.05 05.10.2017 թ. N 71-Ա որոշում

1.2. Հսկման տաղավար,

11-016-0236-0049-003 Տավուշի մարզ, Այրումի համայնք,

գ. Բագրատաշեն, 19 փող., 69 32.14 05.10.2017 թ. N 71-Ա որոշում

1.3. Հսկման տաղավար,

11-016-0236-0049-004 Տավուշի մարզ, Այրումի համայնք,

գ. Բագրատաշեն, 19 փող., 69 10.08 05.10.2017 թ. N 71-Ա որոշում

1.4. Հսկման տաղավար,

11-016-0236-0049-005 Տավուշի մարզ, Այրումի համայնք,

գ. Բագրատաշեն, 19 փող., 69 32.14 05.10.2017 թ. N 71-Ա որոշում

1.5. Հսկման տաղավար,

11-016-0236-0049-006 Տավուշի մարզ, Այրումի համայնք,

գ. Բագրատաշեն 19 փող., 69 19.76 05.10.2017 թ. N 71-Ա որոշում

1.6. Էլեկտրաենթակայան,

11-016-0236-0049-008 Տավուշի մարզ, Այրումի համայնք,

գ. Բագրատաշեն, 19 փող., 69 51.49 05.10.2017 թ. N 71-Ա որոշում

1.7. Պարիսպ

11-016-0236-0049-010 Տավուշի մարզ, Այրումի համայնք,

գ. Բագրատաշեն, 19 փող., 69 5.87 քառ. մ

8.8 խոր. մ 05.10.2017 թ. N 71-Ա որոշում

1.8. Պարիսպ

11-016-0236-0049-009 Տավուշի մարզ, Այրումի համայնք,

գ. Բագրատաշեն, 19 փող., 69 5.67 քառ. մ

20.41 խոր. մ 05.10.2017 թ. N 71-Ա որոշում

1.9. Շվաքարան

11-016-0236-0049-007 Տավուշի մարզ, Այրումի համայնք,

գ. Բագրատաշեն, 19 փող., 69 122.59 05. 10.2017 թ. N 71-Ա որոշում

1.10. Շվաքարան

11-016-0236-0049-002 Տավուշի մարզ, Այրումի համայնք,

գ. Բագրատաշեն, 19 փող., 69 1061.13 05. 10.2017 թ. N 71-Ա որոշում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։