Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ, 4.1-րդ, 4.2-րդ, 4.3-րդ, 4.4-րդ, 4.5-րդ և 4.6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. պետական ռեգիստրում գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների պետական գրանցման կամ նրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար բազային տուրքի 12-ապատիկի չափով
1.1. պետական ռեգիստրում գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների պետական գրանցման կամ նրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար բազային տուրքի վեցապատիկի չափով
1.2. պետական ռեգիստրում գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնօրինակը տալու համար (առանց փոփոխությունների գրանցման) բազային տուրքի 24-ապատիկի չափով
1.3. պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի բազային տուրքի 10-ապատիկի չափով
1.4. պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3.1-րդ կետով սահմանված դեպքերի բազային տուրքի հնգապատիկի չափով
1.5. պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների կամ նրանց առանձնացված ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնօրինակը տալու համար, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ կետով սահմանված դեպքերի (առանց փոփոխությունների գրանցման) բազային տուրքի 20-ապատիկի չափով
1.6. պետական գրանցում իրականացնող այլ մարմնի կողմից գրանցված այլ կազմակերպություններին, դրանց առանձնացված ստորաբաժանումներին պետական ռեգիստրի կողմից գրանցման (հաշվառման) վկայական տալու համար (առանց փոփոխությունների գրանցման) բազային տուրքի չափով
1.7. հիմնարկների հաշվառման համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
1.8. հիմնարկների փոփոխությունների հաշվառման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
1.9. հիմնարկների հաշվառման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
2. անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար բազային տուրքի եռապատիկի չափով
2.1. անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխության պետական գրանցման համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
2.2. անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
3. համատիրությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար բազային տուրքի չափով
3.1. համատիրությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար բազային տուրքի 50 տոկոսի չափով
3.2. համատիրությունների կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնօրինակը տալու համար (առանց փոփոխությունների գրանցման) բազային տուրքի կրկնապատիկի չափով
4. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանում յուրաքանչյուր գրանցում կատարելու համար, բացառությամբ ընկերության ստեղծմամբ և ընկերության վերաբերյալ տեղեկությունների (ֆիրմային անվանման, գտնվելու վայրի, պետական գրանցման տվյալների, կանոնադրական կապիտալի չափի) փոփոխությամբ պայմանավորված գրանցումների բազային տուրքի չափով
4.1. առանց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխություններ կատարելու բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տալու համար յուրաքանչյուր
վկայագրի համար
բազային տուրքի չափով»: