Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 11. Նոտարական գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

Նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետևյալ դրույքաչափերով`

1. անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու համար`

ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձերի կամ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի բազային տուրքի հիսուն տոկոսի չափով

բ) այլ անշարժ գույքի բազային տուրքի հնգապատիկի չափով

2. անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման, ռենտայի և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`

ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձ հողամասերի, պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի, ինչպես նաև հանրակացարանների համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով

բ) բնակարանների համար բազային տուրքի չափով

գ) այլ անշարժ գույքի համար բազային տուրքի հնգապատիկի չափով

3. ավտոտրանսպորտային միջոցների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը վավերացնելու համար`

ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի կրկնապատիկի չափով

բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի եռապատիկի չափով

գ) այլ անձանց բազային տուրքի հնգապատիկի չափով

4. գրավի (բացառությամբ անշարժ գույքի կամ շարժական գույքի հիփոթեքի) պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

5. անշարժ գույքի գրավի կամ շարժական գույքի հիփոթեքի պայմանագրերի վավերացման (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի) համար բազային տուրքի հնգապատիկի չափով

6. գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով

7. գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձերի, այգեգործական հողերի միավորման, բաժանման պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով

8. այլ պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

9. կտակների վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

10. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրերի վավերացման համար`

ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի կրկնապատիկի չափով

բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի եռապատիկի չափով

գ) այլ անձանց բազային տուրքի հնգապատիկի չափով

11. անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրեր վավերացնելու համար բազային տուրքի եռապատիկի չափով

12. շարժական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների) լիազորագրեր վավերացնելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

13. գույքային իրավունքների կառավարման լիազորագրերի վավերացման համար բազային տուրքի չափով

14. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի լիազորագրերը վավերացնելու համար`

ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի չափով

բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի հնգապատիկի չափով

գ) այլ անձանց բազային տուրքի քսանապատիկի չափով

15. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի վերալիազորման իրավունքով լիազորագրերի վավերացման համար`

ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի չափով

բ) այլ անձանց բազային տուրքի երեսնապատիկի չափով

16. այլ լիազորագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով

17. ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

18. փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով

19. փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար բազային տուրքի երեսուն տոկոսի չափով

20. փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում` թարգմանչի ստորագրության յուրաքանչյուր փաստաթղթի իսկության վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով

21. առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու վերաբերյալ գրավառուի և գրավատուի միջև կնքված համաձայնության վավերացման համար բազային տուրքի հնգապատիկի չափով

22. նոտարական այլ գործողությունների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։