Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՆԻՍՏԻ N 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-11-02-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

26 հոկտեմբերի 2017 թվականի N 45

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՆԻՍՏԻ N 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի նիստի N 4 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած «Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը «պլանի» բառից հետո լրացնել «և ջրավազանային կառավարման պլանի միջոցառումների ծրագրի» բառերով.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հավանություն տալ`

1) Եվրամիության ջրային նախաձեռնության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաղադրիչի ազգային քաղաքականության երկխոսության ներքո նախատեսված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության և Եվրամիության ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայն մշակված ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ջրավազանային կառավարման պլանի միջոցառումների ծրագրի բովանդակությանը` համաձայն N 2 հավելվածի:».

3) որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.

«3. Ջրավազանային կառավարման պլանը մշակվում է վեց տարի ժամկետով, ինչից հետո այն ենթակա է վերանայման:».

4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. նոյեմբերի 2

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թ.

հոկտեմբերի 26-ի նիստի N 45

արձանագրային որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թ.

փետրվարի 3-ի նիստի N 4

արձանագրային որոշման»

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թ.

հոկտեմբերի 26-ի նիստի N 45

արձանագրային որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

փետրվարի 3-ի նիստի N 4

արձանագրային որոշման»

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։