«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1702-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 656-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 656-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
(հազ. դրամ)
NN
ը/կ Ֆինանսավորվող ծրագրերի անվանումները Տարի
1 2 3
1. Ա. Խաչատրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների սուբսիդավորում 92267.0
2. Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման 1000-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների սուբսիդավորում 23400.0
3. Մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների սուբսիդավորում 110815.4
Ընդամենը 226482.4
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. դեկտեմբերի 24
ք. Երևան