Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-11-18-ից մինչև 2025-03-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-03-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2017 թվականի N 1351-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին, 11.2-րդ և 11.3-րդ կետերով.

«11.1. Ոստիկանության պետի որոշմամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում կարող են կազմակերպվել նաև վերապատրաստման տարեկան ժամանակացույցից դուրս լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ:

11.2. Ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստում անցնող ծառայողների գործնական պարապմունքներն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել ոստիկանության համապատասխան ծառայություններում:

11.3. Ոստիկանության ուսումնական հաստատությունում անցկացված վերապատրաստումների հիման վրա ոստիկանության փորձաքրեագիտական վարչության և ոստիկանության մարզային վարչությունների փորձագետներին, ոստիկանության պետի ներքին ակտով սահմանված կարգով, կարող է տրվել կոնկրետ ոլորտում հետազոտություններ և փորձաքննություններ կատարելու, ինչպես նաև հանցագործության դեպքի վայրի զննությանը մասնակցելու իրավունք (թույլտվություն):».

2) 15-րդ կետը «30 օր է» բառերից հետո լրացնել «, իսկ ոստիկանության փորձագետների համար՝ մինչև 90 օր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։