Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2017 թվականի N 1274-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 29-31-ը պատվիրակության` համաձայն հավելվածի, Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Սուրեն Կարայանինը, Զարմինե Զեյթունցյանինը, Արմեն Այվազյանինը, Էրիկ Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լևոն Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մարտին Սարգսյանինը` «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին.

4) Արայիկ Խզմալյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Զբոսաշրջության զարգացման ծրագրի միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Վարդանյանի` Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են սեփական միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. նոյեմբերի 3

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

նոյեմբերի 3-ի N 1274-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-31-Ը ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների

նախարար (պատվիրակության ղեկավար)

Լ. Սարգսյան - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան

Ս. Վարդանյան - ՀՀ պատվավոր հյուպատոս Դեյր Զորում

Զ. Զեյթունցյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների

նախարարության Զբոսաշրջության պետական

կոմիտեի նախագահ

Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Ա. Այվազյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների

նախարարության աշխատակազմի միջազգային

համագործակցության վարչության պետ

Է. Գրիգորյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների

նախարարի օգնական

Ա. Խզմալյան - Հայաստանի զբոսաշրջության զարգացման

հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։