Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-11-25-ից մինչև 2020-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 26.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման նպատակով լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողովը (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով) քննում է դրանք և կայացնում որոշում հայտատուին լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջվելու կամ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով լիցենզավորող հանձնաժողովի որոշմամբ վերոնշյալ ժամկետը կարող է կասեցվել: Կասեցման ժամկետը չի կարող 10 աշխատանքային օրից ավելի լինել: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո հայտի քննարկումը վերսկսելու որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած աշխատանքային օրերի և 23 աշխատանքային օրվա ժամկետի տարբերությամբ առաջացող աշխատանքային օրերի քանակը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։