Հոդված 1
Հոդված 1.
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում». ԿՄ Ա
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Նույն բաժնի 9-րդ կետում նշված գործունեության տեսակն իրականացնող անձանց կողմից Քիմբերլի գործընթացի հավաստագրման սխեմայով նախատեսված և լիազոր մարմնի հրամանով սահմանված պահանջները խախտելու դեպքում նշված անձանց համար կիրառվում են առանց ծանուցման՝ ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներին համապատասխան սահմանված գումարի 10 տոկոսի չափով պատասխանատվության միջոցներ։»։