Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2017 թվականի N 1313-Ա

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Քրիստինե Բեգլարյանին 2017 թվականի նոյեմբերի 27-29-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` «Թբիլիսի. Գոտի և ճանապարհ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Վահան Մարտիրոսյանի, Գագիկ Գրիգորյանի և Քրիստինե Բեգլարյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. նոյեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։