«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2003 թվականի N 1789-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի 1633,1 հեկտար հողերը, որից` 163,1 հեկտար վարելահող, 192,8 հեկտար խոտհարք, 1048,6 հեկտար արոտ, 228,6 հեկտար այլ հողեր, փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 54,0 հեկտար վարելահողը` անհատույց օտարելու համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. հունվարի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1789-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Տարեթիվը Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) Պայմա-
նական
նշանը Ընդա-
մենը այդ թվում`
վարե-
լահող բազ-
մամյա տնկարկ-
ներ խոտ-
հարք արոտ այլ հողեր
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 54.0 54.0
Բնակավայրերի, այդ թվում`
հասարակական կառուցապատման Բ
Հ
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ
Ջրային հողեր Ջ
Հատուկ պահպանվող տարածքներ Պ
Հատուկ նշանակության հողեր ՀՆ
Ընդամենը 54.0 54.0