Գլուխ 6 · ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Հոդված 26. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ֆինանսավորումը և զորահավաքային նախապատրաստության գործընթացին խթանելը
Հոդված 26. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ֆինանսավորումը և զորահավաքային նախապատրաստության գործընթացին խթանելը
1. Զորահավաքային նախապատրաստությունը և զորահավաքը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների պետական աջակցությունն իրականացվում է բյուջետային ֆինանսավորման գործիքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: