Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-29-ից մինչև 2020-10-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ

Հոդված 17. Զինված ուժերի գլխավոր շտաբը

գործել է մինչև 2020-10-08Բացել ARLIS-ում

Հոդված 17. Զինված ուժերի գլխավոր շտաբը

1. Զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ենթակա մարմին է:

2. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝

1) ղեկավարում է գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է գլխավոր շտաբին առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ գլխավոր շտաբի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ գլխավոր շտաբի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր շտաբի համակարգի զինվորական, քաղաքացիական և այլ ծառայողների (աշխատողների), շնորհում է զինվորական կոչումներ, ինչպես նաև իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում գլխավոր շտաբի կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքային թվաքանակը.

5) իրականացնում է հսկողություն գլխավոր շտաբին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության և նպատակային օգտագործման նկատմամբ.

6) մշակում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում`

ա. առաջարկություններ` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի, պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում զինված ուժերի պահպանման ծախսերի վերաբերյալ,

բ. զինված ուժերի զարգացման, ծավալման, զորահավաքային, կիրառման, տարածքի օպերատիվ սարքավորման պլանները, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման և ռազմավարական այլ պետական ծրագրերը, զինված ուժերի կառուցվածքը, հաստիքային թվաքանակը,

գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերի, զինվորական հաշվառումը վարելու հրահանգի, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերի վերաբերյալ առաջարկություններ,

դ. քաղաքացիական պաշտպանության պլանավորման վերաբերյալ առաջարկություններ.

7) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Զինված ուժերի գլխավոր շտաբը`

1) կազմակերպում է զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական ծավալումը.

2) պատասխանատու է զինված ուժերի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական և բարոյահոգեբանական պատրաստության, անձնակազմի զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակության համար.

3) իրականացնում է զինված ուժերը զորահավաքային ծավալման ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային պլանավորման, ինչպես նաև խաղաղ ժամանակ այդ միջոցների կուտակման, պահպանման և տեղաբաշխման ապահովումը.

4) իրականացնում է հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման մեթոդների և միջոցների, ռազմական սպառնալիքների կանխատեսումը, գնահատումը և կանխարգելման միջոցառումների պլանավորումը.

5) իրականացնում է հետախուզական գործունեություն` պաշտպանության և անվտանգության նպատակով.

6) ապահովում է պահեստազորային պատրաստության իրականացումը.

7) խաղաղ ժամանակ կազմակերպում է զինված ուժերի կապի և տեղեկատվության համակարգի գործունեությունն ու զարգացումը, պլանավորում և ապահովում է դրա կիրառումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ.

8) կազմակերպում է զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովումը.

8.1) կազմակերպում և ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական և նորարարական աշխատանքները.

9) համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը.

10) իր իրավասության սահմաններում, միջազգային պայմանագրերին համապատասխան, իրականացնում է միջազգային ռազմական համագործակցություն օտարերկրյա պետությունների զինված ուժերի և միջազգային կազմակերպությունների հետ.

11) մասնակցում է`

ա. զինված ուժերի կադրային քաղաքականության մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում դրա իրականացմանը,

բ. ռազմագիտական և ռազմակրթական ծրագրերի մշակմանը.

12) իր իրավասության շրջանակներում աջակցում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովման գործընթացին.

13) իրականացնում է պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(17-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց. 16.07.20 ՀՕ-383-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։