Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-20-ից մինչև 2023-12-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ԿՑԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 23. Քաղաքացիների պահեստազորային կցագրումը և զորահավաքային ամրագրումը

գործել է մինչև 2023-12-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. Քաղաքացիների պահեստազորային կցագրումը և զորահավաքային ամրագրումը

1. Պահեստազորում հաշվառված քաղաքացիները, իրենց ունեցած ռազմահաշվառական մասնագիտությանը համապատասխան, զինվորական կոմիսարիատների կողմից կցագրվում են զինված ուժերի պատերազմական ժամանակաշրջանի հաստիքների՝ զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերի համալրումն ապահովելու նպատակով: Քաղաքացիների պահեստազորային կցագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:

2. Զորահավաքային ամրագրումը զորահավաքային ռեսուրսների հաշվառման և վերլուծության հատուկ համակարգ է, որն իրականացվում է ռազմական դրության և զորահավաքի ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների բնականոն գործունեությունն ապահովելու և բնակչության կենսական պահանջմունքները բավարարելու նպատակով:

3. Ամրագրվում են պահեստազորում հաշվառված և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպություններում աշխատող՝ համապատասխան տարիք, մասնագիտություն ունեցող կամ պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիները, որոնց աշխատանքը համապատասխան մարմինների բնականոն գործունեությունը չխաթարելու համար չի կարող դադարեցվել զորահավաքի ժամանակ:

4. Ամրագրված քաղաքացիները խաղաղ ժամանակ ենթակա չեն կանչվելու վարժական հավաքների, զինվորական վարժանքների և զորավարժությունների, իսկ զորահավաքի ժամանակ՝ զորահավաքային զորակոչի:

5. Զորահավաքային ամրագրման կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ամրագրման ենթակա մասնագիտություններն ու պաշտոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.07.22 ՀՕ-334-Ն )

(07.07.22 ՀՕ-334-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։