Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-09-ից մինչև 2021-04-27։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 33

գործել է մինչև 2021-04-27Բացել ARLIS-ում

Հոդված 33.

Հերթական կամ նոր պայմանագրերի կնքման կարգը

1. Զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքվում է հետևյալ դեպքերում.

1) նախորդ պայմանագրի ժամկետը լրանալիս (իր համաձայնությամբ).

2) պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ կամ ակադեմիական կրթություն, ինչպես նաև պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելիս այն դեպքերում, եթե տվյալ պահին գործող զինվորական ծառայության պայմանագրի մնացած ժամկետը պակաս է սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետով կնքվելիք պայմանագրի ժամկետից.

3) պետական լիազոր մի մարմնից մյուսը փոխադրվելիս.

4) զինվորական ծառայության մեջ սահմանային տարիքի հասնելու և ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնելիս:

2. Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողը հերթական պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի անունով ներկայացնում է զեկուցագիր՝ գործող պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ: Հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար կամ բուժման նպատակով արձակուրդում գտնվելու պատճառով հերթական պայմանագիր կնքելու հնարավորություն չունեցող պայմանագրային զինծառայողները շարունակում են զինվորական ծառայությունը` պայմանագրային հիմունքներով: Նշված հանգամանքների վերացումից հետո` ծառայության վայր ներկայանալուց մեկ ամսվա ընթացքում, ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողը հերթական պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի անունով ներկայացնում է զեկուցագիր: Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու որոշում կայացնում են սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձինք:

3. Հերթական պայմանագիր չկնքող պայմանագրային զինծառայողը ներկայացվում է զինվորական ծառայությունից արձակման՝ պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով:

4. Նոր պայմանագիր կնքվում է նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած, պահեստազորում հաշվառված և կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացու հետ՝ հաշվի առնելով սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ու 4-րդ մասով սահմանված պայմանները:

5. Հերթական կամ նոր պայմանագրերը պետական լիազոր մարմնի անունից ստորագրում են սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձինք:

(33-րդ հոդվածը փոփ. 04.06.19 ՀՕ-57-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։