Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-27-ից մինչև 2021-05-26։Բացել գործող տեքստը
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 2 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 3. Զինվորական ծառայությունը

գործել է մինչև 2021-05-26Բացել ARLIS-ում

Հոդված 3. Զինվորական ծառայությունը

1. Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող: Օտարերկրյա պետությունների զինված ուժերում և այլ զորքերում կամ ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը կամ ուսումնառությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը կամ ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում կամ ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են համապատասխան պայմանագրերով:

2. Զինվորական ծառայությունը ներառում է`

1) զորակոչի` պարտադիր կամ զորահավաքային կամ պայմանագրի կնքման կամ վարժական հավաքի կանչվելու միջոցով զինվորական ծառայությանը ներգրավումը.

2) զինվորական պաշտոնի նշանակումը և զինվորական կոչման շնորհումը.

3) զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակից բխող պարտականությունների իրականացումը.

4) զինվորական ծառայությունից արձակումը:

3. Առաջին անգամ զինվորական ծառայություն անցնող քաղաքացին Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի առջև տալիս է հավատարմության երդում: Երդման տեքստը սահմանվում է օրենքով: Ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնող անձինք զինվորական երդում են տալիս ուսումնական ծրագրի շրջանակում կազմակերպվող հավաքի ժամանակ։

(3-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-21-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։