Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-20։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸԳլուխ 6 · ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 26

գործել է մինչև 2022-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 26.

Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ծառայության վայրեր նշանակելու կարգը

1. Հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների (այսուհետ` շարքային կազմի պարտադիր զինծառայողներ) ծառայության վայրեր նշանակումը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների, իրականացվում է կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-4-րդ մասերի պահանջները:

2. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելիս հաշվի են առնվում ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, սույն օրենքով սահմանված այլ պայմաններ: Ծառայության վայրեր նշանակված շարքային կազմի պարտադիր զինծառայողները մինչև զինվորական երդում տալը համարվում են նորակոչիկներ և անցնում են զինվորական պատրաստության ծրագիր: Շարքային կազմի պարտադիր զինծառայողները կարող են ուղարկվել ուսումնական զորամասեր` ռազմահաշվառական մասնագիտություն ստանալու համար, կամ իրենց դիմումի համաձայն մասնակցել սպայական կամ սերժանտական դասընթացների: Սույն մասում նշված զինվորական պատրաստության ծրագրի կամ դասընթացների անցկացման կարգերն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Նորակոչիկները չեն կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ կամ ներգրավվել ռազմական գործողությունների:

3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը (բացառությամբ, եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների)`

1) որը հանդիսանում է 63 տարին լրացած կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) ունեցող ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը.

2) որն ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր).

3) որն ամուսնացած է և ունի մեկ երեխա.

4) որի ծնողները մահացած են.

5) որի մեկ ծնողը մահացած է և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են և ունեն հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ:

4. Հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրներն իրենց ցանկությամբ ծառայության են նշանակվում միևնույն զորամասում, որի դեպքում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացվող վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից:

5. Շարքային կազմի այն պարտադիր զինծառայողները, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում անցնել զինվորական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում են պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Հայտարարված սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում, սույն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների (այսուհետ` սպայական կազմի պարտադիր զինծառայողներ) ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է վիճակահանությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով: Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությունն անցկացվում է՝ հաշվի առնելով սպայի մասնագիտացումը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, սույն օրենքով սահմանված այլ պայմաններ: Ասպիրանտուրա (դոկտորանտուրա) ավարտած կամ գիտական աստիճան ունեցող սպայական կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայր նշանակվում են ըստ գիտական մասնագիտացման: Վիճակահանությամբ ծառայության վայրեր նշանակված սպայական կազմի պարտադիր զինծառայողները անցնում են ուսումնական պատրաստության ծրագիր` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով և ժամկետում:

(26-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-344-Ն, 04.06.19 ՀՕ-57-Ն, փոփ. 12.04.22 ՀՕ-104-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։