Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-29-ից մինչև 2023-02-01։Բացել գործող տեքստը
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԳլուխ 12 · ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 56. Պահեստազորում հաշվառման կարգը

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 56. Պահեստազորում հաշվառման կարգը

1. Պահեստազորում հաշվառումը զինվորական հաշվառման անբաժանելի մասն է, որի նպատակն է ապահովել խաղաղ ժամանակ պահեստազորային պատրաստության շրջանակներում քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման գործընթացի, իսկ պատերազմի ժամանակ` զորահավաքային զորակոչի պատշաճ իրականացումը:

2. Պահեստազորում հաշվառվում են`

1) ժամկետային պարտադիր կամ պայմանագրային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված քաղաքացիները.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները.

3) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նշված քաղաքացիները.

4) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած և սույն օրենքով սահմանված կարգով «լեյտենանտ» զինվորական կոչում ստացած քաղաքացիները.

5) ռազմահաշվառական մասնագիտություն ունեցող իգական սեռի քաղաքացիները.

6) Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պետական պահպանության ծառայության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության համակարգերից արձակված քաղաքացիները` նրանց շնորհված հատուկ կոչումները (բացառությամբ զինվորական կոչումների) հաշվի առնելով.

7) 27 տարեկանը լրացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք.

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և զինվորական կոչում ունեցող անձինք` ունեցած զինվորական կոչումները հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան.

9) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները.

10) օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառման ենթակա և սույն մասում չնշված այլ կարգավիճակ ունեցող քաղաքացիները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերում քաղաքացիները պահեստազորում հաշվառվում են տարածքային զինվորական կոմիսարի որոշմամբ:

(56-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-621-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։