Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-02-01-ից մինչև 2023-03-15։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ

Հոդված 44. Պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելը

գործել է մինչև 2023-03-15Բացել ARLIS-ում

Հոդված 44. Պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելը

1. Պայմանագրային զինծառայողը կարող է տեղափոխվել հետագա ծառայությունը շարունակելու`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն.

3.1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայություն.

4) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր:

2. Պայմանագրային զինծառայողի տեղափոխությունը կատարվում է նրա խնդրանքով կամ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողի տեղափոխությունը հիմք չէ տեղափոխությունից հետո պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն օրենքով ծագող իրավական հետևանքները չկիրառելու համար:

3. Տեղափոխվող զինծառայողի անունը հանվում է համապատասխան մարմնի անձնակազմի ցուցակներից և գրանցվում տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում: Ընդ որում, մինչև տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրը նա համարվում է համապատասխան մարմնի ծառայող:

(44-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-621-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-491-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։