Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-09-ից մինչև 2024-11-12։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ

Հոդված 35.1

գործել է մինչև 2024-11-12Բացել ARLIS-ում

Հոդված 35.1.

Պայմանագրային զինծառայողին բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելը

1. Պայմանագրային զինծառայողին բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակում է Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում են նաև բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը և պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան միջնորդությունը:

2. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

3. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

4. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:

6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն` պայմանագրային զինծառայողը բարձրագույն հրամանատարական կազմի տվյալ զինվորական պաշտոնին նշանակված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:

(35.1-ին հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-344-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։