Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-20-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 9 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 47. Պայմանագրային զինծառայողների ատեստավորումը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 47. Պայմանագրային զինծառայողների ատեստավորումը

(վերնագիրը խմբ. 07.12.22 ՀՕ-506-Ն)

1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվում է ատեստավորում: Ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակի հիման վրա համապատասխան գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներն առաջին անգամ մասնակցում են կամավոր:

3. Օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնն զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է պաշտոնի նշանակման օրվանից: Սույն մասով սահմանված կարգով ատեստավորման ենթակա է նաև սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նոր պայմանագիր կնքած և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողը՝ անկախ այն հանգամանքից, որ համապատասխան պաշտոնը պայմանագրային զինծառայողն զբաղեցնում է առաջին անգամ, թե ոչ:

4. Զբաղեցրած մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները (այսուհետ նաև՝ պայմանագրային զինծառայող) ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Սույն մասով սահմանված դեպքերում՝

1) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողն ատեստավորման ենթակա է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը.

2) հերթական արձակուրդում կամ գործուղման կամ բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողը ենթակա է ատեստավորման հերթական արձակուրդի կամ գործուղման կամ բուժման ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

5. Ատեստավորման ենթակա պայմանագրային զինծառայողը ոչ ուշ, քան երկու ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

6. Ատեստավորման արդյունքներով կայացվում են հետևյալ եզրակացությունները․

1) ենթակա է հաշվարկվելու հավելավճար.

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար:

7. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից: Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգում կարող է հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողի համար սահմանվել ատեստավորումը վերահանձնելու հնարավորություն, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:

8. Ատեստավորվող պայմանագրային զինծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ատեստավորվող պայմանագրային զինծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով։

(47-րդ հոդվածը խմբ. 07.12.22 ՀՕ-506-Ն, լրաց. 29.02.24 ՀՕ-89-Ն)

(07.12.22 ՀՕ-506-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։