Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 2 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7

գործել է մինչև 2026-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելու կարգը

1. Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի` սույն օրենքով սահմանված զինվորական ծառայության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը: Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով: Օրենքով կարող է սահմանվել նաև զինվորական ծառայության ժամկետի արտոնյալ հաշվարկ:

2. Զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում զինծառայողի`

1) ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը.

2) պաշտոնավարումը կասեցված լինելու, ազատությունից փաստացի զրկված (ձերբակալված կամ կալանավորված) լինելու ժամանակահատվածները, եթե նշված հարկադրանքի միջոցները կիրառելու մասին որոշումներն օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել ոչ իրավաչափ.

3) զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու կամ կարգապահական տույժի կարգով կարգապահական վաշտում գտնվելու կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածները` անկախ պատճառներից, ինչպես նաև զինծառայողի պահանջով իր առողջական վիճակի կրկնակի հետազոտման մեջ գտնվելու ժամանակահատվածը, եթե հետազոտման արդյունքներով զինծառայողի բուժման անհրաժեշտությունը բացակայում է.

4) ռազմաուսումնական հաստատություններից կարգապահական տույժի կարգով կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված կուրսանտների ուսման կամ զինծառայողի՝ սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը` սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում.

5) (կետն ուժը կորցրել է 07.12.22 ՀՕ-515-Ն)

6) սույն օրենքի խախտմամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցած լինելու ժամանակահատվածը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում պարտադիր զինծառայության սահմանված ժամկետը լրացվում է բաց թողնված օրացուցային օրերի քանակով` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում նշված ժամկետները հաշվարկվում են զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում, եթե զինծառայողն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ:

(7-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-162-Ն, 07.12.22 ՀՕ-515-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-491-Ն, լրաց. 13.04.23 ՀՕ-126-Ն)

(07.12.22 ՀՕ-515-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։