ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 16
Հոդված 16.
Զինվորական կոչում շնորհող մարմինները
1. Զինվորական կոչում շնորհում են`
1) Հայաստանի Հանրապետության նախագահը` բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ.
2) պետական լիազոր մարմնի ղեկավարը` ավագ սպայական և «լեյտենանտ» զինվորական կոչումները.
3) պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք` սույն մասի 2-րդ կետում չնշված մյուս սպայական, ենթասպայական, շարքային կազմերի զինվորական կոչումները, ինչպես նաև վաղաժամկետ կամ զբաղեցրած զինվորական պաշտոնով նախատեսված զինվորական կոչումից մեկ աստիճան բարձր զինվորական կոչումները՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական իրավունքի սահմաններում: